Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմի մեջ չի մտնի Իրանի պատճառով․ Մակրոն

13:46   18 Մայիս 2018    244

Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմի մեջ չի մտնի Իրանի պատճառով, չնայած Իրանի միջուկային համաձայնագրից Վաշինգթոնի ելքին։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նրա խոսքով՝ Փարիզը չի պաշտպանի կողմերից որեւէ մեկին․ «Մենք չենք պատրաստվում դառնալ Իրանի դաշնակիցը ԱՄՆ-ի դեմ»:

Մեկնաբանելով ֆրանսիական նավթագազային Total ընկերության որոշումը Իրանում բազմամիլիարդանոց ծրագրի դադարեցման մասին՝ Մակրոնը նշել է, որ ցանկանում է երաշխիքներ տրամադրել այն ընկերություններին, որոնք ցանկանում են մնալ Իրանում։ «Մենք չենք պատրաստվում ֆրանսիական ձեռնարկություններին պարտադրել Իրանում մնալ: Ֆրանսիայի նախագահը Total-ի գլխավոր տնօրենը չէ»,-նշել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   ԱՄՆ   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները