Վարչապետից արժույթով և թանկարժեք զարդերով լի ավելի քան 70 պայուսակ է առգրավվել

13:59   18 Մայիս 2018    267

Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազաքի առանձնատներում հատուկ գործողության ընթացքում ոստիկանությունը 72 պայուսակ է առգրավել՝ լի արժույթով և ոսկե զարդերով։

Այս մասին ուրբաթ, մայիսի 18-ին հայտնել է տեղական Star պարբերականը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք դիզայներական պայուսակների 284 տուփ ենք հայտնաբերել։ Ստուգումից հետո պարզ դարձավ, որ 72 պայուսակներում տարբեր արժույթներ կան, ներառյալ՝ մալայզիական ռինգիտ և ԱՄՆ դոլար, ժամացույցներ ու թանկարժեք զարդեր»,-ասվում է հաղորդագրությունում։

Պայուսակները պատկանել են Louis Vuitton և Birkin ապրանքանիշերին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մալայզիա  


Վերնագիրի այլ պիտակները