Մոսկվայում չեն բացառում ՌԴ-ի եւ Վրաստանի նախագահների հանդիպման հնարավորությունը

14:07   18 Մայիս 2018    228

Մոսկվան չի բացառում Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահների հանդիպման հնարավորությունը:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

«Տեսականորեն հանդիպում հնարավոր է բոլոր մակարդակներում, ներառյալ՝ բարձրագույնը, սակայն դրա համար նրանց պետք է լավ նախապատրաստել»,- ասել է փոխնախարարը` պատասխանելով հարցին, թե արդյոք այս տարի հնարավոր է Վրաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները