Կրասնոյարսկում ձյուն է տեղացել

14:14   18 Մայիս 2018    271

Առավոտյան Կրասնոյարսկում թեթև ձյուն է տեղացել:

Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի միջինսիբիրյան վարչությանը:

«Այժմ Կրասնոյարսկում թեթև ձյուն է տեղում, սակայն գետնին ձյան ծածկույթ չկա: Ձյունն անմիջապես հալչում է: Սա նորմալ երևույթ է կտրուկ ցամաքային կլիմայի համար: Նման տեղումները նորմալ են համարվում՝ ընդհուպ հունիսի սկիզբ», - ասել է գործակալության զրուցակիցը:

Հիդրօդերևութաբանների համաձայն՝ նման եղանակային երևույթներ Կրասնոյարսկում գրանցվել են 2010 թվականի մայիսի 20-ին, 2016 թվականի մայիսի 19-ին և 2013 թվականի հունիսի 4-ին:

Գործակալության թղթակցի փոխանցմամբ՝ այժմ քաղաքի կենտրոնական մասում այլևս ձյուն չի տեղում. տեղումները տեղափոխվել են հյուսիս-արևմտյան միկրոշրջաններ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կրասնոյարսկ  


Վերնագիրի այլ պիտակները