Cambridge Analytica-ն սնանկացման դիմում Է ներկայացրել. BuzzFeed

14:19   18 Մայիս 2018    266

Cambridge Analytica ընկերությունը, որը մասնակից Է Facebook սոցիալական ցանցում օգտատերերի անձնական տվյալների շուրջը ծագած սկանդալին, սնանկացման դիմում Է տվել:

Մայիսի 18-ին այս մասին հայտնել Է BuzzFeed լրատվական պորտալը:

Պորտալի տվյալներով՝ մայիսի 17-ի երեկոյան Cambridge Analytica-ն, որը պատկանում Է Մեծ Բրիտանիայի SCL Elections կոնսուլտացիոն ընկերությանը, Մանհեթենի դատարան դիմում Է ներկայացրել ԱՄՆ-ի Օրենսգրքի սնանկացման մասին 7-րդ գլխին համապատասխան: Բացի դրանից, դատարան սնանկացման դիմում Է տվել SCL Group գլխամասային ընկերության ԱՄՆ-ի մասնաճյուղը, ընկերություն, որի մեջ Է մտնում SCL Elections-ը:

Փաստաթղթերից հայտնի են դառնում ճյուղավորված կազմակերպությունում ֆինանսական հարաբերությունների որոշ մանրամասնություններ: Մասնավորապես, հայտնի Է դարձել, որ Cambridge Analytica-ի ակտիվները կազմում են 101-ից մինչեւ 500 հազար դոլար, իսկ պարտքի հանձնառությունները՝ 1 միլիոնից մինչեւ 10 միլիոն դոլար: Ավելի վաղ հաղորդվել Է, որ ձեռնարկությունն իր գործունեությունը դադարեցնում Է ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես Էլ ԱՄՆ-ում՝ իրենց ծառայությունների պահանջարկի կտրուկ նվազման եւ շահույթի կրճատման պատճառով:

Cambridge Analytica-ի շուրջն սկանդալը բորբոքվեց այն բանից հետո, երբ The New York Times թերթը հայտնեց, որ Facebook-ն այդ վերլուծական ընկերությանն Է հանձնել սոցիալական ցանցի մոտ 87 միլիոն օգտատերերի անձնական տվյալները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Cambridge-Analytica  


Վերնագիրի այլ պիտակները