ՌԴ-ում ֆուտբոլի ԱԱ-2018-ին նվիրված հուշադրամ են թողարկում

14:25   18 Մայիս 2018    325

Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Օլգա Սկորոբոգատովան հայտնել է Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության համար հուշադրամի մշակման ավարտի մասին:

«Այս տարի մենք 2018 թվականի աշխարհի առաջնությանը նվիրված հուշադրամ ենք թողարկելու, դրա մշակումն ավարտված է, շուտով հայտարարություն կանենք», - մեջբերում է Սորոբոգատովայի խոսքերը ТАСС-ը:

Պլաստիկ հուշադրամն ունենալու է 100 ռուբլի անվանական արժեք:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները