Թրամփին պատկանող գոլֆ-ակումբում հրաձգություն է տեղի ունեցել

14:53   18 Մայիս 2018    291

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ТАСС»-ին, Ֆլորիդա նահանգի Դորալ քաղաքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող գոլֆ-ակումբի տարածքում ուրբաթ վաղ առավոտյան հրաձգությամբ միջադեպ է տեղի ունեցել, հայտնել է Դորալի օկրուգի ոստիկանության վարչությունը:

«Դորալի ոստիկանությունը մեկնել է ի պատասխան այն հաղորդման, որ Trump National Golf Resort (գոլֆ-ակումբի) տարածքում կատարվել են կրակոցներ: Ֆիգուրանտը կալանքի տակ է վերցվել: Այս պահին տուժածների վերաբերյալ տեղեկատվության չկա»,- նշված է օկրուգի ոստիկանական վարչության հաղորդագրության մեջ:

2012 թվականին Trump Organization ընկերությունը Դորալ քաղաքում գոլֆի դաշտերով հյուրանոցի համալիրը ձեռք է բերել 150 միլիոն դոլարով և այդ գոլֆ-ակումբը վերանվանել է Trump National Golf Resort:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները