Մոսկվան երբեք չի միջամտել և չի պատրաստվում միջամտել այլ երկրների ներքին գործերին. Լավրով

15:09   18 Մայիս 2018    268

Մոսկվան երբեք չի միջամտել և չի պատրաստվում միջամտել այլ պետությունների ներքին գործերին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը:

«Եվրամիությունը Ռուսաստանի կարևոր հարևան և առևտրատնտեսական գործընկեր է: Իհարկե, մենք հետևում ենք եվրոպական ինտեգրացիայի ապագայի մասին ԵՄ-ում և ԵՄ անդամ երկրներում ընթացող քննարկումներին: Միևնույն ժամանակ, մենք երբեք չենք միջամտել և չենք պատրաստվում միջամտել այլ պետությունների ներքին գործերին»,- ասել է Լավրովը Russian Business Guide-Italian-Russian Chamber of Commerce ամսագրին տված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ Մոսկվան, ի տարբերություն «որոշ գործընկերների», երբեք չի արտահայտել եվրանախագծի ճակատագրի համար նշանակալի հանրաքվեների և ընտրարշավների արդյունքների վերաբերյալ կարծիքներ:

«Աշխատում ենք և պատրաստ ենք շարունակել համագործակցել այն առաջնորդների հետ, որոնց օգտին կքվեարկեն իրենք՝ եվրոպացիները»,- հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները