ԵՄ–ն կակտիվացնի Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների արգելափակման միջոցները

15:18   18 Մայիս 2018    208

Եվրահանձնաժողովը ակտիվացրել է պատժամիջոցների արգելափակման վերականգնման միջոցները Իրանում եվրոպական բիզնեսի պաշտպանության համար այն բանից հետո, երբ ԱՄՆ–ն դուրս է եկել Իրանի միջուկային համաձայնագրից եւ վերականգնել են Թեհրանի դեմ պատժամիջոցները։

Եվրահանձնաժողովի հայտարարությունում նշվում է, որ այն սկսել է որոշման արգելափակման ակտիվացման գործընթացը։

Հանձնաժողովը հայտարարել է, որ այդ միջոցառումները ուժի մեջ են մտնում երկու ամսվա ընթացքում, եթե Եվրոպական խորհրդարանը եւ ԵՄ կառավարությունը չմերժեն այն, բայց դրանք կարող են ակտիվացվել ավելի վաղ ուժեղ քաղաքական աջակցության դեպքում։

Այս օրենսդրական նորմը ընդունվել է 1996 թվականի Կուբայի, Իրանի եւ Լիբիայի դեմ սահմանված ամերկյան պատժամիջոցների հարցում առաջացած վեճի ֆոնին։ Սակայն, նորմը չի կիրառվել, քանի որ վեճը հաջողվել է լուծել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները