ՌԴ-ին նոր տնտեսական անկում է սպասվում՝ ամերիկյան պատժամիջոցների պատճառով. Morgan Stanely

15:31   18 Մայիս 2018    264

ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը կհանգեցնի տնտեսության անկմանը. 2018թ. երկրի ՀՆԱ-ն կկրճատվի 0.5%-ով:

Ինչպես նշում է lenta.ru-ն, նման կանխատեսմամբ է հանդես եկել ամերիկյան Morgan Stanley բանկը:

Ոլորտի վերլուծաբանների համոզմամբ՝ ռուսական տնտեսության համար բացասական կանխատեսումը չի կարող մեղմել նույնիսկ նավթի գնի բարձրացումը:

Morgan Stanley-ի մասնագետներն այն կարծիքին են, որ ամերիկյան պատժամիջոցներն ու ռուբլու փոխարժեքի թուլացումն ընթացիկ տարում կնպաստեն ինֆլյացիայի գործընթացի արագացմանը:

Հայտնի է, որ ավելի վաղ Goldman Sachs և Citi բանկերը ևս բացասական կանխատեսում են տվել Ռուսաստանում ՀՆԱ-ի աճի վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Morgan-Stanely  


Վերնագիրի այլ պիտակները