Մեդվեդեւը ներկայացրել է կառավարության նոր կազմը

15:46   18 Մայիս 2018    244

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, թե ով կընդգրկվի նոր կառավարության կազմում։

Կառավարության կազմը ներկայացվել է Մեդվեդեւի ւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը կառաջարկվի ղեկավարել Կալինինգրադի մարզի ղեկավարի նախկին պաշտոնակատար, Անվտանգության դաշնային խորհրդի փոխտնօրեն Եվգենի Զինիչեւին։

Վլադիմիր Մեդինսկին կպահպանի մշակույթի նախարարի պաշտոնը:

Լուսավորության նախարարության նոր ղեկավարի պաշտոնում Մեդվեդեւը առաջարկել է Օլգա Վասիլեւային։ Գիտության եւ բարձրագուն կրթության նախարար է առաջարկվում Միխաիլ Կոտյուկովը։

Բնակարանային տնտեսությունների եւ շինարարության նախարար կդառնա Վլադիմիր Յակուշեւը, Տյումենի նահանգապետը։ Գյուղատնտեսության նախարարությունը կգլխավորի Դմիտրի Պատրուշեւը՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի որդին։ Տրանսպորտի նախարարը Եվգենի Դիտրիխը կլինի։

Մաքսիմ Տոպիլինը կպահպանի Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ Վերոնիկա Սկվորցովան կրկին կգլխավորի Առողջապահության նախարարությունը:

Մաքսիմ Օրեշկինը կշարունակի տնտեսական զարգացման նախարար լինել, իսկ Անտոն Սիլուանովը պահպանել է ֆինանսների նախարարի պաշտոնը`դառնալով առաջին փոխվարչապետ: Ալեքսանդր Նովակը նորից կգլխավորի Էներգետիկայի նախարարությունը, իսկ Դենիս Մանտուրովը`արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը:

Նախարարների թիվը նոր կառավարությունում կլինի 22–ը նախկին 21-ի փոխարեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեդվեդեւ  


Վերնագիրի այլ պիտակները