Վատիկանը դանդաղ գործողության ռումբ Է որակել

16:06   18 Մայիս 2018    208

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Bloomberg »-ին, Վատիկանը քննադատության Է ենթարկել աշխարհում գոյություն ունեցող ֆինանսական համակարգը, մասնավորապես, վարկային դեֆոլտային սվոպները (CDS), որոնք թույլ են տալիս ներդրումներն ապահովագրել հանձնառությունների չկատարումից, այն որակել Է դանդաղ գործողության ռումբ:

«CDS-ի շուկան 2007 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո ըստ չափի զուգադրելի Էր ամբողջ աշխարհի համախառն ներքին արդյունքին: Նման կարգի պարտավորագրերի չվերահսկվող տարածումը խթանում Է ռիսկային ֆինանսավորումը, երրորդ կողմի սնանկացման դրույքները, ինչն անընդունելի Է բարոյական տեսակետից»,- ասված Է Վատիկանի փաստաթղթում:

Բացի դրանից, կաթոլիկ եկեղեցու հոգեւոր պետերի կարծիքով՝ այդ ֆինանսական գործիքները դեպի իրենց են ձգում վարկերն ու ներդրումները, որոնք նախատեսված են իրական տնտեսության համար: Հիմնախնդիրը բարդանում Է այն հանգամանքով, որ դերիվատների (ածանցուկների) շուկան թույլ Է կարգավորվում: Ամերիկացի միլիարդատեր-ներդրող Ուորեն Բաֆետը 2003 թվականին դերիվատներն անվանել Է «զանգվածային ոչնչացման ֆինանսական զենք» եւ երկյուղներ Է հայտնել դրանց չկարգավորվող տարածման կապակցույթամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վատիկան  


Վերնագիրի այլ պիտակները