Իրանը պատրաստ Է միջոցներ ներդնել Սիրիայի վերականգնման նախագծերում

17:11   18 Մայիս 2018    264

Իրանը պատրաստ Է պետական ու մասնավոր կապիտալ ներդնել Սիրիայի վերականգնման նախագծերում:

Այդ մասին, ինչպես հաղորդել Է Tasnim գործակալությունը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության տրանսպորտի եւ քաղաքների զարգացման նախարար Աբաս Ախունդին՝ Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսի հետ կայացած հանդիպմանը:

«Իրանի պետական ու մասնավոր կապիտալը պատրաստ Է ակտիվորեն մասնակցել Սիրիայի վերականգնման նախագծերին»,-ասել Է Ախունդին: Իրանցի նախարարի կարծիքով՝ սիրիական ճգնաժամը մտնում Է նոր փուլ, որը թույլ կտա սկսել երկրի վերականգնումը: «Սիրիան անվտանգության վերականգնման ճանապարհին Է եւ կարող Է գործարկել սեփական ենթակառուցվածքի վերականգնման գործընթացը»,-նշել Է նա:

«Դամասկոսը եւ Թեհրանը Սիրիայի վարչապետի եւ Իրանի նախագահի առաջին խորհրդականի մակարդակով աշխատում են համատեղ հանձնաժողովի ստեղծման վրա եւ պատրաստ են փաստաթղթեր ստորագրել ռազմավարական ու երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ»,-հավելել Է Ախունդին: Սիրիայում զինված հակամարտության հետեւանքով, որն սկսվել Է 2011 թվականին, զգալի ավերածությունների են ենթարկվել տասնյակ բնակավայրեր, ինչպես նաեւ երկրի բնակարանային, տրանսպորտային եւ Էներգետիկական ենթակառուցվածքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները