Իռլանդիայում բացվում է նուդիստների՝ երկրում առաջին ցուրտ լողափը

17:38   18 Մայիս 2018    290

Իռլանդիայում բացվում է նուդիստների՝ երկրում առաջին պաշտոնական լողափը Դուբլինի ծոցի ծովեզերքին, որտեղ ամռանն օդի ջերմաստիճանը տաքանում Է առավելագույնը մինչև +19 աստիճան, հայտնել Է ATOP-ը:

Նման հանգստի համար ընտրվել է շատ գեղատեսիլ վայր. Դալկի կղզին Դուբլինից ոչ հեռու:

Իռլանդացի նուդիստների ասոցիացիայի նախագահ Փեթ Գալահերը կարծում է, որ մերկամոլության պաշտոնական թույլատրումը կհանգեցնի տուրիստական բումի. կսկսեն երկիր գալ այդ հանգստի եվրոպացի երկրպագուները:

Արդեն գերմանացի մերկամոլների ընկերություններից հայտեր կան Դալկիում ամռան արձակուրդի համար: Մինչդեռ Դալկիի մունիցիպալիտետն արդեն 60 գանգատ է ստացել տեղի բնակիչներից, որոնք «մերկությամբ տուրիսիտական փառք» չեն ցանկանում և վախենում են իրենց երեխաների հոգեկան առողջության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իռլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները