Եգիպտոսը պաղեստինցիների համար բացում է Գազայի հատվածի հետ սահմանի անցակետը

17:54   18 Մայիս 2018    252

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Интерфакс»-ին, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին որոշում է ընդունել բացել հսկիչ այցակետը Գազայի հատվածի հետ սահմանի Ռաֆահ քաղաքում, որպեսզի պաղեստինցիները կարողանան ազատորեն այն հատել մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում:

«Այս որոշումն ընդունվել է, որպեսզի թեթևացվի Գազայի հատվածի բնակիչների տառապանքը», - գրել է Եգիպտոսի նախագահը Facebook-ի իր Էջում:

Ռաֆահ քաղաքի հսկիչ անցակետը միակ տրանսպորտային ուղին է, որը հարում է Գազայի հատվածին, և չի վերահսկվում իսրայելացիների կողմից:

Եգիպտոսի իշխանությունները վերջին տարիներին փակում էին այն անվտանգության նկատառումներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս   Գազա  


Վերնագիրի այլ պիտակները