Հարավային Կորեան կվերանայի իր դիրքորոշումն

16:53   14 Հունիս 2018    527

Հարավային Կորեան կվերանայի իր դիրքորոշումը Միացյալ Նահանգների հետ ռազմական զորավարժությունների վերաբերյալ:

Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը, փոխանցում է Reuters-ը: Նրա խոսքով՝ Հարավային Կորեան պետք է ճկուն լինի, երբ խոսքը Հյուսիսային Կորեայի վրա ռազմական ճնշման մասին է:

«Եթե Հյուսիսային Կորեան անկեղծորեն կատարի ապամիջուկայնացմանն ուղղված քայլերը, եւ Փհենյանի երկխոսությունը Սեուլի եւ Վաշինգթոնի հետ ռազմական գործողությունների կարգավորման վերաբերյալ լավ անցնի, անհրաժեշտ կլինի փոխել Հյուսիսի վրա գործադրվող ռազմական ճնշումը՝ միջկորեական գագաթնաժողովի ոգու պահպանման համար», - ասել է նա՝ ի նկատի ունենալով ապրիլին Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները