Հայկո Մասը Եվրոպային կոչ է արել

19:59   14 Հունիս 2018    279

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մասը կոչ է արել ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերությունները հավասարակշռության բերել:

Հաշվի առնելով Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, որի ընթացքում Ատլանտիկան ավելի ընդլայնվել է, Միացյալ Նահանգների հետ համագործակցության ժամանակ պետք է կենտրոնանալ այն ոլորտներում, որտեղ «երկու կողմերի շահերն ու արժեքները հավասարակշռված են»: Այս մասին հունիսի 13-ին Բեռլինում՝ Եվրոպայի ապագայի վերաբերյալ համաժողովում ելույթ ունենալով, ասել է Մասը, հաղորդում է DW- ն:

Ինչպես նշել է քաղաքական գործիչը, եվրոպացիների համար առաջին փորձությունն այն էր, որ ԱՄՆ-ն որոշեց միակողմանիորեն դուրս գալ Իրանի հետ միջուկային գործարքից: Մասը կոչ է արել ԵՄ-ին պաշտպանել այդ համաձայնությունը` Մերձավոր Արեւելքում միջուկային սպառազինությունների մրցավազքը կանխելու համար, որը կործանարար հետեւանքներ կունենա Եվրոպայի համար:

Բացի այդ, նախարարը նախազգուշացրել է այն ակնկալիքներից, որ Թրամփի նախագահության ավարտից հետո տրանսատլանտյան հարաբերությունները կրկին նույնը կլինեն, ինչ նախկինում: «Արդեն հիմա ցնցումներն այնքան զգալի են, որ Թրամփի գնալուց հետո դրանց հետեւանքները դեռ երկար ժամանակ կզգացվեն», - ասել է Մասը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայկո-Մաս  


Վերնագիրի այլ պիտակները