Կիմ Չեն Ընը նամակ է ուղարկել Պուտինին

20:02   14 Հունիս 2018    259

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի հանդիպումը նվազեցնում է Կորեական թերակղզու շուրջ լարվածության ընդհանուր մակարդակը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՌԻԱ Նովոստի"-ին, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով՝ դա միայն առաջին քայլն է լիակատար կարգավորման ճանապարհին: «Սակայն երկու առաջնորդների բարի կամքի շնորհիվ այս քայլն արվել է: Իհարկե, սա պայմաններ է ստեղծում հետագա առաջընթացի համար եւ նվազեցնում է Կորեական թերակղզու շուրջ լարվածության ընդհանուր մակարդակը»,- ասել է Պուտինը ԿԺԴՀ Գերագույն Ժողովրդական ժողովի նախագահության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ:

«Այս հանդիպման շնորհիվ անբարենպաստ սցենարը հետ է քաշվել, եւ բոլոր խնդիրները խաղաղ, քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով լուծելու հեռանկար է ի հայտ եկել»,- ասել է Պուտինը ԿԺԴՀ Գերագույն Ժողովրդական ժողովի նախագահության ղեկավար Կիմ Էն Նամի հետ հանդիպման ժամանակ:

«Ռուսաստանը միշտ կողմ է եղել դրան, անհրաժեշտ քայլեր է ձեռնարեկլ: Մենք այսուհետ եւս պատրաստ ենք շարունակել աշխատել այս ուղղությամբ, Ձեզ հետ միասին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ շփումներ հաստատելու համար, այդ թվում` տնտեսական համագործակցության ոլորտում»,- հավելել է ՌԴ նախագահը:

Կիմ Էն Նամը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գրավոր ուղերձ է փոխանցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կողմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիմ-Չեն-Ըն   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները