Չինաստանն ԱՄՆ-ին առեւտրի հարցով «խելամիտ որոշում» կայացնելու կոչ է արել

20:16   14 Հունիս 2018    379

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, Չինաստանն ԱՄՆ-ին առեւտրի հարցով «խելամիտ որոշում» կայացնելու կոր է արել՝ հայտարարելով, որ պատրաստ է պատասխան տալ Վաշինգթոնի՝ առճակատման գնալու դեպքում:

Ակնկալվում է, որ Նախագահ Դոնալդ Թրամփը կներկայացնի չինական ապրանքների ցուցակը, որոնց նկատմամբ մաքսատուրքեր կսահմանվեն: Խոսքը, ընդհանուր առմամբ, ավելի քան 50 մլրդ դոլարի մասին է:

Պեկինում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ միասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին նշել է, որ երբ խոսքը առեւտրի մասին է, կա երկու ընտրություն: «Առաջին ընտրությունը համագործակցությունն է եւ փոխադարձ շահը, մյուսը՝ առճակատումը եւ փոխադարձ կորուստը: Չինաստանը ընտրում է առաջինը»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ-ն եւս խելամիտ ընտրություն կկատարի: «Իհարկե, մենք պատրաստ ենք նրան, եթե Միացյալ Նահանգները ընտրեն երկրորդ տարբերակը»: Ըստ նրա՝ Պեկինը հուսով է, որ Վաշինգտոնը միակողմանի կերպով որևէ ապակառուցողական քայլ չի ձեռնարկի եւ նոր խոչընդոտներ չի ստեղծի խորհրդակցությունների հաջորդ փուլի համար:

Պոմպեոն հայտարարել է, որ Չինաստանի հետ առեւտրի դեֆիցիտը դեռ չափազանց բարձր է, սակայն բանակցությունները դրական է գնահատել: «Ես շեշտել եմ, թե որքան կարեւոր է նախագահ Թրամփի համար այս իրավիճակը շտկելը, առեւտուրն ավելի հավասարակշռված, փոխադարձ եւ արդար դարձնելը: Մենք լավ եւ կառուցողական քննարկումներ ենք ունեցել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները