ԱՄՆ-ն կշարունակի «Սպիտակ սաղավարտների» ֆինանսավորման ծրագիրը

20:41   14 Հունիս 2018    281

ԱՄՆ-ն մոտ 6.6 մլն դոլար կհատկացնի «Սպիտակ սաղավարտներ» ոչ կառավարական կազմակերպության օգնության տրամադրման ծրագրերին, որին Վաշինգթոնն ընդգրկում է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների թվում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՏԱՍՍ"-ին, նշվում է հինգշաբթի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հիզեր Նաուերթի հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ միջոցների հատկացման մասին համապատասխան հանձնարարականը տվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «ԱՄՆ-ի կառավարությունն աջակցում է «Սպիտակ սաղավարտներին», որոնք հակամարտության սկզբից փրկել են ավելի քան 100 հազար մարդու կյանք, այդ թվում Ասադի կողմից իրականացված քիմիական հարձակումների զոհերին», - նշել է Նաուերթը:

ԱՄՆ-ն 2013-ից ֆինանսապես աջակցում է «Սպիտակ սաղավարտներին»: Այս ընթացքում ԱՄՆ-ի իշխանությունները կազմակերպությանն ավելի քան 33 մլն դոլար են տրամադրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները