Բաթումում 4-ամյա երեխային ծեծելով մահվան են հասցրել

21:07   14 Հունիս 2018    599

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել նախօրեին: Հայտնի է, որ երեխային ծեծի է ենթարկել նրա ծնողների ծանոթը: Այս մասին այսօր հայտնում է «Բաթումելեբի» թերթը: Դեպքի վայր ժամանած բժիշկները հայտարարել են, որ մեղադրայլն ինքն է բերել մահացած երեխայի մարմինը ոստիկանական բաժանմունքի մոտ:

Ըստ պաշտոնական տվյալների՝ մեղադրյալը ձերբակալվել է: Հետաքննությունը սկսվել է 109-րդ հոդվածով՝ «կանխամտածված սպանություն»: Մեղադրյալին 13-17 տարվա ազատազրկում է սպառնում:

Ոչ սպանված երեխան, ոչ մեղադրյալը Վրաստանի քաղաքացիներ չեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները