«Վրացական երազանք»-ը ներկայացրել է երկրի վարչապետի իր թեկնածուին

21:19   14 Հունիս 2018    388

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Նովոստի Գրուզիա"-ին, Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկրի վարչապետի պաշտոնում ներկայացրել է ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի թեկնածությունը:

2017 թվականի նոյեմբերի 13-ին Մամուկա Բախտաձեն ֆինանսների նախարար է դարձել վարչապետ Կվիրիկաշվիլիի կառավարության կազմում: Վեց ամիս է անցել, սակայն երկրի բնակիչները քիչ բան գիտեն նախարարի մասին:

Լրատվամիջոցների համաձայն՝ Մամուկա Բախտաձեն միլիարդատեր Բիդզինա Իվանիշվիլիի ավագ որդու՝ Ուտա Իվանիվշիլիի ընկերն է: Մինչդեռ, նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո հայտարարել է, որ չէ Իվանիշվիլիի երեխաների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները