Ժերար Դեպարդիեն կարժանանա Բրյուսելի պատվավոր մեդալի

21:33   14 Հունիս 2018    586

Բրյուսելի քաղաքագլուխ Ֆիլիպ Կլոզը հունիսի 25-ին հանդիսավոր կերպով Բելգիայի մայրաքաղաքի պատվավոր մեդալը կհանձնի հանրահայտ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "РИА Новости"-ին, ֆրանսիացին պարգևատրվելու է Բրյուսելի մշակութային կերպարի հարստացման գործում ունեցած ավանդի համար:

Բրյուսելի քաղաքապետարանից հայտնել են, որ Դեպարդիեն Բելգիայի մայրաքաղաք կժամանի Բրյուսելի միջազգային կինոփառատոնի շրջանակներում Les Valseuses ժապավենի ցուցադրության առթիվ, որում նա մարմնավորել է գլխավոր կերպարին: Փառատոնն անցկացվելու է հունիսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում:

Որոշ ժամանակ առաջ Դեպարդիեն բնակվել է Բելգիայում՝ տուն ձեռք բերելով Ֆրանսիայի և Բելգիայի սահմանին գտնվող Նեշեն քաղաքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ժերար-Դեպարդիե   Բրյուսել  


Վերնագիրի այլ պիտակները