Անտարկտիդայի սառույցը հալչում է ռեկորդային արագությամբ. VIDEO

22:21   14 Հունիս 2018    663

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Guardian"-ին, Անտարկտիդայի սառույցը հալչում է ռեկորդային արագությամբ, դրա մասին են վկայում երկու նոր ուսումնասիրությունների տվյալները:

Հետագայում ծովի մակարդակի բարձրացումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ աշխարհի բոլոր քաղաքների համար:

Վերջին հինգ տարիների ընթացքում Անտարկտիդայի սառույցների հալման մակարդակը եռապատկվել է:

Գիտնականները նշում են, որ եթե հաջորդ տասնամյակում միջոցներ չձեռնարկվեն, հալված սառույցը մինչև 2070 թվականը կարող է ավելի քան 25 սմ ավելացնել ծովի մակարդակի ընդհանուր աճը: Այսպիսով, ընդհանուր առմամբ, ծովի մակարդակը կարող է աճել 3,5 մ-ով:

«Սա պետք է անհանգստանալու առիթ լինի կառավարությունների համար, որոնց մենք վստահում ենք մեր ափամերձ քաղաքների և համայնքների պաշտպանությունը»,- ասել է հետազոտության ղեկավար Էնդրյու Շեպարդը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Անտարկտիդա  


Վերնագիրի այլ պիտակները