Հայտնի են դարձել Պուտինի և Արաբիայի արքայազնի հանդիպման արդյունքները

22:57   14 Հունիս 2018    505

Hayatsk.info-ն հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի ժառանգորդ արքայազն Մոհամեդ Բին Սալմանը հինգշաբթի օրը բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հանդիպման արդյունքում արքայազնը նշել է, որ Սաուդյան Արաբիան ցանկանում է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ համաշխարհային նավթային շուկաներում:

Միապետը հավելել է, որ այս համագործակցությունը համարում է շահավետ և արդյունավետ ամբողջ աշխարհի համար: Պուտինը իր հերթին ասել է, որ ուրախ է տեսնել արքայազնին Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները