Պակիստանի հարավ- արևմուտքում ահաբեկչության զոհերի քանակը հասել է 128-ի

09:17   14 Հուլիս 2018    237

Պակիստանի հարավ- աևմուտքում Բելուջիստան նահանգում ուրբաթ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ավելի վաղ հայտնել են 70 զոհվածների ու 120 վիրավորների մասին։

Մահապարտ ահաբեկիչը պայթյուն էր կազմակերպել Մասթունգ օկրուգում՝ խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների նախօրեին ընտրողների հանրահավաքի անցկացման վայրից ոչ հեռու։

Զոհվել է այդ թվում օրենսդրական մարմնի պատգամավորի թեկնածու Նավաբզադա Սիրաջ Ռաիզանին՝ Բելուջիստանի Ժողովրդական կուսակցությունից։ Պակիստանում ընտրությունները նշանակված են հուլիսի 25-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Պակիստան  


Վերնագիրի այլ պիտակները