Թրամփի հետ հանդիպումից առաջ Կրեմլը խոստովանել է, որ չունի «վարդագույն ակնոցներ»

09:33   14 Հուլիս 2018    247

Կրեմլում «վարդագույն ակնոցներ» չեն կրում ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման նախաշեմին,– հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքերով, Ռուսաստանի հետ խոսելու փորձերը այն տեսանկյունից, որ ստիպեն հանձնել Ղրիմը, բացարձակ անտրամաբանական և ոչ հեռանկարային է։ Ընդ որում, նա նշել է, որ այդ հարցում Թրամփի դիրքորոշման փոփոխության վրա հույս դնելը միանգամայն հնարավոր է։

Ավելի վաղ Թրամփը, Ղրիմը Ռուսաստանին միավորելու իրավիճակը աղետ էր անվանել, որը իրեն հասել է պետության նախկին առաջնորդից՝ Բարակ Օբամայից։


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   ՌԴ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները