Իսրայելում հաշմանդամություն ունեցողների համար սերֆինգի մրցաշար է կազմակերպվել- Լուսանկարներ

09:42   14 Հուլիս 2018    646

Reuters գործակալության լուսանկարիչները հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ սերֆինգի մրցաշարից լուսանկարներ են հրապարակել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մրցույթին անդամահատված վերջույթներով, տեսողական եւ լսողական խնդիրներով 21 մարդ է մասնակցել: Նրանց օգնել են կամավորները:

Համարձակ մարզիկներին լողափին դիմավորել են հարազատներն ու ընկերները: Նման մրցաշար առաջին անգամ է անցկացվում:

«Շատ դժվար էր, գրեթե անհնար: Բայց, միանշանակ, արժեր: Մենք պատմություն կերտեցինք»,- ասել է միջոցառման կազմակերպիչներից Յարոն Քլեյնը:


.


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները