Դեմոկրատները Թրամփին կոչ են արել չեղարկել Պուտինի հետ հանդիպումը

10:01   14 Հուլիս 2018    208

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հրաժարվի ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը չապացուցի, որ չի միջամտի ԱՄՆ ընտրություններին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը։

Շումերն այս հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը 12 ռուսաստանցու դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի համակարգիչները կոտրելու, ինչպես նաև դեմոկրտաների թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի վրա կիբերհարձակման մեջ է մեղադրել։ Բոլոր 12-ն էլ Գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչներ են։

Թրամփ-Պուտին հանդիպումը նախատեսված է հուլիսի 16-ին, Հելսինկիում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները