«Օդնոկլասնիկի»-ում լուսանկարը հավանելու համար Խաբարովսկի բնակիչն ազատազրկման է դատապարտվել

10:13   14 Հուլիս 2018    190

Ռուսաստանի Խաբարվոսկ քաղաքում բժիշկը հավանել է Ուկրաինայի արևելքում ռուսների մասնակցությունը դատապարտող լուսանկարը «Օդնոկլասնիկի» սոցկայքում և 5 տարվա ազատազրկման դատապարտվել։

Խաբարովսկի բնակիչ, մասնագիտությամբ՝ բժիշկը լուսանկարը հավանելուց հետո Դաշնային անվտանգության ուժերի տեսադաշտում է հայտնվել և 5 տարվա ազատազրկման դատապարտվել։

Դաշնային անվտանգության ծառայությունը լրջորեն զբաղվում է Odnoklassniki և Vkontakte սոցկայքերում մեմրի և լուսանկարների դիտումներով՝ ծայրահեղականությունից զգուշանալով։ Հետո դրանց սքրինշոթերը թղթի վրա են տպում և որպես իրեղեն ապացույց ներկայացնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Օդնոկլասնիկի  


Վերնագիրի այլ պիտակները