Յունկերը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը լքել է հաշմանդամի անվասայլակով

10:24   14 Հուլիս 2018    181

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «BBC»-ին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը լքել է հաշմանդամի անվասայլակով։

Ավելի վաղ համացանցում տեսագրություն է հրապարակվել, որտեղ երևում է, որ Յունկերը մի կերպ էր ոտքի վրա կանգնում և քիչ էր մնում ընկներ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա։ Շատերը ենթադրեցին, որ քաղաքական գործիչը հարբած է։

Սակայն Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սիհնասը հայտնել է, որ Յունկերի մոտ իշիալգիայի ցավերն են սկսվել։ Նա հավելել է, որ Եվրահանձնաժողովի նախագահը դեղորայք է ընդունում, իրեն արդեն լավ է զգում և կշարունակի աշխատանքը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Յունկեր   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները