ԱՄՆ-ն ռուսական հատուկ ծառայությունների 12 աշխատակցի մեղադրել է. Reuters

11:18   14 Հուլիս 2018    262

Մեծ ժյուրին հեռակա մեղադրանքներ է ներկայացրել ռուսական հատուկ ծառայությունների 12 աշխատակցի դեմ. նրանք կասկածվում են դեմոկրատների կողմից առաջադրված նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի համակարգչային ցանցը և հենց կուսակցության ցանցը կոտրելու մեջ, հայտնում է Reuters գործակալությունը։

Այս մեղադրանքները հնչեցվել են Ռուսաստանի գործով հետաքննության շրջանակներում, որը վարում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը: Հետաքննությունը կապված է Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունների ընթացքում ենթադրյալ օտարերկրյա միջամտության հետ: Ռուսաստանը բազմիցս հերքել է այս մեղադրանքներն իր հասցեին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները