Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ Մեխիկոյում Լոպես Օբրադորի հանդիպման արդյունքներով հայտնել է Մեքսիկայի ԱԳ ապագա նախարար Մարսելո Էբրարդը։
«Ընտրված նախագահը պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին է փոխանցել առաջարկություն առաջիկա տարիներին ԱՄՆ-ի հետ, հատկապես Թրամփի աշխատակազմի հետ փոխըմբռնման հիմունքների մասին»,- մեջբերել է Էբրարդին Milenio թերթը։ Նրա խոսքով՝ դրանք վերաբերում են Ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտու մասին համաձայնագրին, միգրացիային, անվտանգությանն ու հանուն զարգացման համագործակցությանը։ Ուղերձի մանրամասները չեն հրապարակվելու այնքան ժամանակ քանի դեռ դրանց չծանոթանա Թրամփը, նշել է Էբրարդը։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Մեքսիկա
ԱՄՆ