Գերմանիայից արտաքսված՝ բեն Լադենի թիկնապահին դատարանի վճռով Գերմանիա կվերադարձնեն

12:33   14 Հուլիս 2018    217

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «DW»-ին, Ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի ենթադրյալ նախկին թիկնապահ Սամի Ա․-ն, որին հուլիսի 13-ի առավոտյան Գերմանիայից Թունիս են արտաքսել, վերադարձնելու են Գերմանիա։

Հյուսիսային Ռեյն- Վեսթֆելիայում միգրացիայի ու փախստականների գործերով գերատեսչությունը, որը պատասխանատու էր Սակի Ա-ի արտաքսման համար, «պարտավոր է անհապաղ նրան վերադարձնել Գերմանիա իր միջոցներով»,- ասվում է Հելզենկիրխենի վարչական դատարանի վճռում։

Դատարանը վճռել է, որ արտաքսումը «կոպտորեն հակասում է օրենքին ու խատում է իրավական պետության հիմնարար սկզբունքները», քանի որ Սամի Ա․-ին կարող են հայրենիքում կտտանքների ենթարկել։

Տղամարդու արտաքսման որոշումը կայացրել էր միգրացիայի ու փախստականների հարցերով գերատեսչությունը, բայց տղամարդն այդ որոշումը բողոքարքել էր դատարանում։ 42-ամյա թունիսցին հուլիսի 13-ի առավոտյան ժամը 7-ին էր մեկնել Դյուսելդորֆի օդանավակայանից, իսկ դատարանը առավոտյան 8։27-ին էր գերատեսչությանը հայտնել Սամի Ա․-ի արտաքսման արգելքի մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները