Հելսինկիի գագաթնաժողովում Թրամփ-Պուտին շփումը 3 ժամ կտևի

12:42   14 Հուլիս 2018    217

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի շփումը հուլիսի 16-ին Հելսինկիի գագաթնաժողովում կսկսվի 13։15-ին և մամուլի ասուլիսը ներառյալ՝ 3 ժամ կտևի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է գագաթնաժողովի HELSINKI2018 պաշտոնական հավելվածում։

Թրամփը և Պուտինը Ֆինլանդիայում հանդիպման ժամանակ կքննարկեն երկկողմանի երկխոսության զարգացումը և միջազգային օրակարգի արդիական հարցերը, այդ թվում՝ ԱՄՆ ընտրություններին ՌԴ-ի միջամտությունը և ահաբեկչության դեմ պայքարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները