Չեչեն նախարարը բացատրել է , թե ինչու է տղամարդկանց կոչ արել երկու կամ երեք կին ունենալ

13:23   14 Հուլիս 2018    163

Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի ու տեղեկատվության հարցերով նախարար Ջամբուլատ Ումարովը բացատրել է տղամարդկանց ուղղված իր կոչը, որով նրանց քաջալերում էր երկրորդ ու երրորդ կին ունենալը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ումարովի խոսքով՝ ոչ կանանց, ոչ տղամարդկանց բազմակնություն չեն հարկադրում։ «Մենք այնքան այրի, ամուսնալուծված կանայք ունենք, ինչու պետք է նրանք զրկվեն ընտանիք, անձնական կյանք ունենալու իրավունքից։ Իսլամը կրոն է, որը փրկում է այդ ընտանիքները, իսլամը կրոն է, որը հոգ է տանում կանանց մասին»,- ասել է Ումարովը։

Նախարարը նշել է, որ ըստ իսլամի, ավելի լավ է մի քանի օրինական կին ունենալ, քան մի կին ու սիրուհիներ։ Նա ճշգրտել է, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե տղամարդը ի վիճակի է «կերակրել ընտանիքը, ապահովել կնոջ բարեկեցությունը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չեչնիա   Ջամբուլատ-Ումարով  


Վերնագիրի այլ պիտակները