ԱՄՆ-ում փորձարկել են մարդատար մուլտիկոպտերը- VİDEO

13:18   14 Հուլիս 2018    239

Ամերիկյան Opener կազմակերպությունը ներկայացրել է էլեկտրական BlackFly թռչող սարքը: Այն նախատեսված է մեկ անձի տեղափոխման համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կազմակերպությունում նշում են, որ կառավարումը բավականին պարզ է, և ԱՄՆ-ում թռիչքներ իրականացնելու համար օդաչուի որակավորում հարկավոր չէ:

Ամերիկյան տարբերակը հագեցած կլինի 8 կվտ–ժամ մարտկոցով, թռիչքի հեռավորությունը կլինի մինչեւ 40 կիլոմետր, 100 կմ/ժ արագությամբ: Իսկ միջազգային շուկայի համար նախատեսված տարբերակը հագեցած կլինի 12 կվտ-ժամ մարտկոցով, կկարողանա 65 կիլոմետրն անցնել 130 կմ/ժ արագությամբ:

Թրչող սարքն ունի 4 մետր երկարութույն և 1.5 մետր բարձրություն, իսկ թևերի բացվածքը 4.2 մետր է: BlackFly-ը նախատեսված է մինչև 2 մետր հասակով և մինչև 113 կիլոգրամ քաշով օդաչուի համար: Տեխնիկական բնութագրում նշած է, որ մեքենան կարող է թռիչքներ կատարել 0-ից 30 ջերմաստիճանի պայմաններում:

Չնայած այն բանի, որ օդաչու լինելու համար որակավորում հարկավոր չէ, մեքենայի տերը պետք է հանձնի գրավոր քննություն: Ինչպես նաև պետք է անցնի պարտադիր կուրս, ծանոթանալու համար մեքենայի կառավարմանը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները