Թաջ Մահալը սպառնացել են քանդել

13:45   14 Հուլիս 2018    216

Հնդկաստանի գերագույն դատարանի դատավորները սպառնացել են քանդել Թաջ Մահալ դամբարանը՝ իշխանությունների անփույթ վերաբերմունքի պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դատարանը դամաբարանի սպիտակ մարմարին հասցրած վնասն անուղղելի է անվանել և նշել, որ երկրի և Ութար Պրադեշ նահանգի իշխանությունները թույլ են տվել հուշարձանն այդ վիճակին հասցնել։

«Մենք կա՛մ կփակենք Թաջ Մահալը, կա՛մ կոչնչացնենք, կա՛մ էլ դուք այն կվերանորոգեք»,-նշել են դատավորները կառավարությանն ուղղված ուղերձում։

Նշվում է, որ դատարանը կառավարությանը նաև մեղադրել է այն բանում, որ այն դամբարանի պաշտպանության համար միջոցներ չի ձեռնարկել, որի պատերը, արդյունաբերական ձեռնարկութոյւնների գործունեության պատճառով, վերջին 30 տարում դեղին, շագանակագույն և կանաչ գույնով են ներկվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները