Գլենդելում հայ ոստիկանն ընդունել է իր մեղավորությունը

12:59   14 Հուլիս 2018    320

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ABC7»-ին, Գլենդեյլի ոստիկանության թմրադեղերի դեմ պայքարի հարցերով բաժնի աշխատակիցն իրեն մեղավոր է ճանաչել մեքսիկական մաֆիայի ու հայկական հանցախմբերի հետ իր կապերի մասին քննիչներին կեղծ տեղեկություններ տրամադրելու մեջ։

Ջոն Բալյանն իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքի երեք կետերով՝ կաշառակերություն, կեղծ տեղեկատվություն տրամադրել ու արդարադատությանը խոչընդոտել։

Մեղադրողների խոսքով՝ 45-ամյա Բալյանը կապ է պահպանել հանցախմբի մի քանի անդամների հետ, նրանից վերցնելով գումար՝ տեղեկությունների ու ոստիկանական գործողություններից խուսափելու մասին խորհուրդների դիմաց։

Բալյանը նաև կասկածվում է այն բանի մեջ, որ օգնել է ոչնչացնել հրազենը, որը գործածվել էր հրաձգության ժամանակ, և մասնակցել դրամաշորթությանը։

Ոստիկանին սպառնում է մինչև երկու տարի ազատազրկում։ Դատավճիռը հրապարակվելու է սեպտեմբերի 24-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գլենդել  


Վերնագիրի այլ պիտակները