Կնոջը ձեռքերի դողացման պատճառով դուրս են արել մատնահարդարման սրահից

14:27   12 Օգոստոս 2018    190

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ABC News»-ին, ԱՄՆ-ի Միչիգան նահանգում կաթվածահարված Անջելե Փիթերսին (Angela Peters) Da Vi nails սրահում մերժել են սպասարկել:

Մատնահարդարը նրան ասել է, որ չի պատրաստվում ժամանակն անօգուտ գործի վրա ծախսել, քանի որ 36-ամյա Փիթերսի ձեռքերը հիվանդության պատճառով շատ ուժեղ ցնցվում են:

Walmart սուպերմարկետի գանձապահը տեսել է վշտացած եւ վիրավորված Փիթերսին եւ որոշել է նրա համար մի հաճելի բան անել: Ճաշի ընդմիջման ժամանակ նա եղունգների լաք է գնել եւ առաջարկել նրան մատնահարդում անել: Կինը կարողացել է զգուշությամբ ներկել Փիթերսի դողացող ձեռքերի եղունգները: Նա խոստովանել է, որ ամաչել է մատնահարդարի փոխարեն եւ փորձել է այնպես անել, որ Անջելեի տրամադրությունը չընկնի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները