Վիետնամցին իր տունը ցանկապատել է տասնյակ հեռուստացույցներով

16:16   12 Օգոստոս 2018    158

Վիետնամի Հոն Թոմ կղզու բնակիչներից մեկն իր տան շուրջ այնպիսի յուրահատուկ ցանկապատ է կառուցել, որ արժանացել է համընդհանուր ուշադրության:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ցանկապատը կազմված է տասնյակ հին հեռուտացույցներից:

Աղբյուրը նկում է, որ թեև ցանկապատը կառուցողի անունը հայտնի չէ, սակայն նրա ինքնատիպ մտահղացման արդյունքում տունն ու ցանկապատը հայտնվել են զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում:

Նրանց մի մասը դրական է վերաբերվում այս գաղափարին, մինչդեռ մյուսներն էլ կարծում են, որ նման ցանկապատը բավական վտանգավոր է, քանի որ մոտակայքում խաղացող փոքր երեխաները կարող են պատահաբար վնասվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վիետնամ  


Վերնագիրի այլ պիտակները