Tesla-ի բաժնետերերը դատի են տվել Իլոն Մասկին

16:44   12 Օգոստոս 2018    160

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «DW»-ին, Tesla-ի բաժնետերերը դատի են տվել նրա հիմնադրին այն բանից հետո, երբ վերջինս հայտարարություն է արել բորսայից ընկերության հնարավոր դուրսբերման մասին:

Բաժնետերերը համարում են, որ Իլոն Մասկը շուկային կեղծ տեղեկատվություն է տրամադրել՝ սադրելով գնաճ:

Նշվում է, որ օգոստոսի 7-ին Tesla-ի հիմնադիրը սոցցանցի իր էջում մի քանի հաղորդագրություն է հրապարակել բորսայից ընկերության դուրսբերման մասին:

«Ֆինանսավորման ապահովման մասին Մասկի հայտարարությունները մեծ նշանակություն են ունեցել և շուկայում էական փոփոխությունների պատճառ են դարձել»,- հայտարարել է բաժնետերերից մեկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Tesla   Իլոն-Մասկ  


Վերնագիրի այլ պիտակները