Հայտնի է դարձել Սիեթլում օդանավն առեւանգողի անունը

17:56   12 Օգոստոս 2018    185

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, Սիեթլի օդանավակայանում օդանավի առեւանգումը կատարել էր Վաշինգթոն նահանգի բնակիչ Ռիչարդ Ռասելը, որը մոտ 3,5 տարի աշխատել էր Horizon Air ավիաընկերությունում:

Մինչեւ հիմա առեւանգողի անունը պաշտոնապես չէր հրապարակվել: AP-ի տեղեկություններով՝ Ռասելը ծնունդով Ուասիլ քաղաքից էր (Ալյասկա նահանգ): Ավելի ուշ նա տեղափոխվել էր Սամներ (Վաշինգթոն նահանգ): Ինչպես հետեւում է Ռասելի համացանցային էջերում տեղադրված տեղեկատվությունից, նա 2012 թվականին ամուսնացել էր, նշում է գործակալությունը:

Ռասելը համացանցում նաեւ հոլովակներ էր հրապարակել, որոնցում պատմել է իր աշխատանքի մասին: Դրանցից մեկում, մասնավորապես, նա ասում է, որ ինքն աշխատավայրում ստիպված է մեծ թվով ճամպրուկներ քարշ տալ, հայտնում է AP-ն: Մինչ այդ իշխանությունները հաստատել էին, որ առեւանգողը մտնում էր Horizon Air-ի վերգետնյա անձնակազմի մեջ, որը պատասխանատու է նաեւ օդանավերի քարշակման եւ ուղեբեռի փոխադրման համար:

Իշխանությունների տվյալներով՝ տեղի ունեցածը ահաբեկչություն չէր, առեւանգողը զոհվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիեթլ  


Վերնագիրի այլ պիտակները