Մոնղոլիայում ռելսերից գնացքի դուրս գալու հետեւանքով 9 մարդ է տուժել

18:12   12 Օգոստոս 2018    127

Մոնղոլիայի հարավարեւելյան մասում ուղեւորատար գնացքը ռելսերից դուրս է եկել, առնվազն 9 մարդ է տուժել, հայտնում է «Մոնցամե» լրատվական գործակալությունը: Գնացքում եղել է 328 ուղեւոր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կիրակի առավոտյան ռելսերից գնացքի դուրս գալու հետեւանքով տուժածների թիվը հասել է 9-ի: Գործակալության տեղեկություններով՝ բոլոր տուժածները, որոնց թվում 3 երեխա կա, հոսպիտալացվել են: Նրանցից մեկը կրիտիկական վիճակում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մոնղոլիա  


Վերնագիրի այլ պիտակները