Հս. Կորեայում Ճապոնիայի քաղաքացուն ձերբակալել են ռազմական օբյեկտները նկարահանելու համար

18:27   12 Օգոստոս 2018    139

Հյուսիսային Կորեայում տեղական իշխանությունները ռազմական օբյեկտների նկարահանումներ կատարելու պատճառով ձերբակալել են Ճապոնիայի 39-ամյա բնակչի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ ձերբակալվածը բնակվում է Սիգա պրեֆեկտուրայում եւ օպերատոր է աշխատում: Նա Հյուսիսային Կորեա է եկել օգոստոսի սկզբին որպես տուրիստ խմբի կազմում, որը կազմակերպել էր արտասահմանյան տուրգործակալությունը:

«Նա ռազմական օբյեկտը նկարահանել է Հյուսիսային Կորեայի արեւմտյան հատվածում նավահանգստային քաղաք Նափհոյում»,- պարբերականին ասել է աղբյուրը:

Հիմա Ճապոնիայի կառավարությունն ուսումնասիրում է հանգամանքները եւ դեսպանատան միջոցով Հյուսիսային Կորեայի իշխանություններին կոչ է անում Ճապոնիայի քաղաքացուն վաղաժամկետ ազատել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Հս.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները