Վաճառվել է 100 հազար թղթադրամ՝ 0 եվրո անվանական արժեքով

18:36   12 Օգոստոս 2018    127

Կարլ Մարքսի 200-ամյակի առթիվ թողարկված թղթադրամները՝ 0 եվրո անվանական արժեքով, դարձել են վաճառքի հիթ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ներկա պահին վաճառվել է հուշադրամի 100 հազար օրինակ՝ գերմանացի փիլիսոփա, սոցիոլոգ և տնտեսագետ Մարքսի պատկերով:

«Թղթադրամները, որոնք կարելի է ձեռք բերել 3 եվրոյով, մեծ պահանջարկ ունի,- ասել է ընկերության կառավարիչը:

– Ոչ ոք չէր սպասում, որ դրանք այդքան մեծ ժողովրդականություն կվայելեն»:

Թղթադրամներն ընդհանուր առմամբ ուղարկվել են 40 երկիր: Հատկապես հաճույքով են այն ձեռք բերում Ասիայում: Միայն Չինաստան է ուղարկվել 25-30 հազար օրինակ: Դրանք պատվիրում են ֆիրմաներ՝ որպես նվեր աշխատակիցներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները