Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 37 մարդ է զոհվել

18:45   12 Օգոստոս 2018    118

Հնդկաստանի Կերալա նահանգում ուժեղ ջրհեղեղներ են գրանցվել, որոնց հետևանքով զոհվել է 37 մարդ: Եվս մոտ 36 հազար մարդ տարհանվել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Իր զբոսաշրջային հանգստյան քաղաքներով հայտնի Կերալա նահանգում ամեն տարի մուսսոններ են գրանցվում, սակայն այս անգամ անձրևներն առանձնահատուկ ուժեղ են եղել:

Դրանք բերել են ջրհեղեղների, որոնց հետևանքով արդեն զոհվել է 37 մարդ, իսկ մոտ 36 հազար տեղացի տարհանվել է 350 ժամանակավոր ճամբար»,- ասված է հաղորդագրությունում:

Փրկարարական գործողություններին մասնակցել է Հնդկաստանի բանակը: Կերալա նահանգի բնակչությունը կազմում է 33 միլիոն մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները