Ինդոնեզիայում օդանավի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել

19:08   12 Օգոստոս 2018    152

Ինդոնեզիայի Պապուա նահանգում ոչ մեծ օդանավի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել, մեկ երեխա ողջ է մնացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ 12-ամյա երեխային հոսպիտալացրել են: Մնացած 6 ուղևորներին և անձնակազմի 2 անդամին մահացած են գտել:

Dimonin Air մասնավոր ընկերությանը պատկանող 1-շարժիչանի Pilatus PC-6 օդանավը ռադարներից կորել էր օգոստոսի 11-ին: Այն թռիչք էր իրականացնում Պապուայի երկու շրջանների միջև: Օդանավը կործանվել է Օքսիբիլ օդանավակայանի մոտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները