Սիրիական Իդլիբում պայթյունի հետևանքով 36 մարդ է մահացել

19:38   12 Օգոստոս 2018    222

Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 36 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ըստ առկա տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել Սարմադա գյուղում գտնվող զինական պահեստում։ Նշվում է, որ պահեստը գտնվել է բնակելի շենքի առաջին հարկում, պայթյունի հետևանքով շենքն ամբողջովին փլուզվել է։

«Պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի, ավելի քան 40 տուժածներ հասցվել են հիվանդանոցներ», - մանրամասնել է լրատվամիջոցների հետ զրուցած աղբյուրը։

Պայթյունի պատճառը դեռևս հստակեցված չէ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները