ՌԴ-ի և Իրանի հարաբերությունները զարգանում են դրական դաշտում

19:47   12 Օգոստոս 2018    145

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Կասպիական գագաթնաժողովի շրջանակներում հանդիպմանը հայտարարել է, որ երկրների միջև հարաբերությունները դրական դաշտում են զարգանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Շատ ուրախ եմ այն փաստի համար, որ ամեն տարի մեր երկկողմանի հարաբերությունները միայն դրական դաշտում են զարգանում»,– ասել է Ռոհանին։

Նա հիշեցրել է, որ վերջերս Իրանը պաշտոնապես ընդլայնել է ԵԱՏՄ–ի հետ համագործակցությունը։

«Սա նոր իրադարձություն է, որը կարող է նպաստել մեր կողմերի միջև առևտրի զարգացմանը։ Մեր փոխգործակցության մյուս ոլորտը ահաբեկչության դեմ պայքարն է, տարածաշրջանում կայունության հաստատումը։

Ողջ աշխարհը ականատես եղավ, որ Իրանի և Ռուսաստանի օգնությամբ սիրիական բանակը կարողացավ կարևոր դեր խաղալ իր երկրի ներսում ահաբեկչության դեմ պայքարի գործում»,– նշել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները